30/07/2015 15:49
Վ. Խաչատրյան. «Իսլամական պետության» ահաբեկիչները կլցվեն Հարավային Կովկաս ու Ադրբեջան
Թուրքիան մտնում է ինտեսիվ պատերազմի մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
««Իսլամական պետության» դեմ պայքարը, պատերազմական գործողությունները Հայաստանի համար վտանգավոր կարող են լինել, քանզի այդ դեպքում ահաբեկիչները կարող են լցվել Հարավային Կովկաս ու Ադրբեջան»,- նշեց նա:
Ըստ բանախոսի՝ իսլամն այն թիրախը չի, որը կարելի է հաղթել, խոցել կամ վերացնել հրացանով, այստեղ անհրաժեշտ է կոմպլեքս մոտեցում ցուցաբերել, օրինակ՝ զրկել տնտեսական, ֆինանսական հնարավորություններից:
«Այդ համալիր միջոցառումներով է հնարավոր է այս կամ այն կերպ կասեցնել և թույլ չտալ, որպեսզի «Իսլամական պետությունն» ունենա համաշխարհային տարածում»,- շեշտեց Վ .Խաչատրյանը՝ համոզմունք հայտնելով, որ հակառակ դեպքում համաշխարհային տարածումը անխուսափելի կլինի: