30/07/2015 16:20
Տիգրան Առաքելյանը կալանավորվել է
ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին ասաց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Տ. Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով, որը վերաբերվում է շորթմանը:
«Ես գիտեմ միայն այն, որ նա մեղադրվում է շորթման մեջ: Առաջին հերթին պետք է պարզել, թե ինչո՞ւ է նրան, մասնավորապես, մեղադրանք առաջադրվել»,-ասաց Ա. Խաչատրյանը: