30/07/2015 20:05
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովող կարգն ընդունվել է
ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան` նախագծով կարգավորվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը, փոփոխություններ են կատարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ձևում:
Բացի դրանից, նպատակ ունենալով նվազեցնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրման գործընթացում առկա ռիսկերը, հստակեցվել են այն լրացնելու և տրամադրելու կանոնները: