31/07/2015 13:30
Beeline-ն արդեն նաև Instagram-ում է
Beeline-ը հայտարարում է Instagram սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջի գործարկման մասին: Նոր էջում սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալ ընկերության կողմից իրականացվող ծրագրերի, միջոցառումների, աշխատակցիների և ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև կկարողանան հետևել ընկերության նորություններին: Այս մասին հայտնում են ընկերությունից:
«Հաշվի առնելով վերջին շրջանում Instagram սոցիալական ցանցի լսարանի շարունակական աճը Հայաստանում` մենք որոշում կայացրինք ստեղծել մեր էջը և լինել հաճախորդների կողքին նաև այս օնլայն հարթակում: Beeline Armenia պաշտոնական էջում մենք կներկայացնենք մյուս սոցիալական ցանցերից տարբերվող նոր և հետաքրքիր բովանդակություն, ինչպես նաև անակնկալներ և նորույթներ Instagram-ում ակտիվ մեր օգտատերերի համար: Միացեք մեզ նաև Instagram-ում, օգտվեք մեր պարզ և հարմար ծառայություններից, ինչպես նաև կիսեք ձեր վառ ու պայծառ տպավորությունները մեզ հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը։
Instagram սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կարող եք միանալ հետևյալ հղումով. https://instagram.com/beeline_armenia/