31/07/2015 11:16
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն հերթական պատժամիջոցների չափաբաժինն է բացում Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ. Սահմանափակումների տակ են ընկել 11 ֆիզիկական և 15 իրավաբանական անձինք, այդ թվում՝ «Իժմաշ» և «Կալաշնիկով» կոնցերները: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և պետական դեպարտամենտը հայտարարել են, որ նոր պատժամիջոցները ամրապնդել են հները, և խոսել դրանց չեղյալ հայտարարելու մասին, հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Դոնբասի հիմնահարցը կարգավորվի Մինսկի համաձայնագրերով:
Պատժամիջոցների վերաբերյալ պաշտոնական պայմանագիրը հնարավոր է կնքվի օգոստոսի 3-ին: