31/07/2015 16:50
Ա. Սադոյան. Աուդիտ պետք է անցկացնել ոչ միայն ՀԷՑ-ում, այլև՝ ՀԾԿՀ-ում
Ընդհանրապես աուդիտ պետք է անցկացնել ոչ միայն ՀԷՑ-ում, այլև՝ ՀԾԿՀ-ում: Այս մասին այսօր Հանրային խորհրդի՝ հոսանքի սակագնի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀԽ անդամ Արշակ Սադոյանը:
«Այն, ինչ կատարվում է ՀՀ էներգետիկ համակարգում, բացարձակ անթույլատրելի է և պետք է լուծում գտնել` ոլորտը կարգի բերելու համար,- ասաց Արշակ Սադոյանը:
Նրա կարծիքով՝ հիմա ամենակարևորը աուդի արդարացիոերեն անցկացումն է.
«Եթե հանկարծ այս աուդիտի հարցում դաղալություններ, խաբեություններ լինեն, ինչքան էլ ոստիկանությունը մեղմ լինի, սեպտեմբեր-հոկտեմբերին սպասվում է գերպայթյունավտանգ իրավիճակ»,- ասաց Արշակ Սադոյանը՝ ավելացնելով՝ պետք է խելոք ձևով որոշել՝ ինչ անել էներգետիկ ոլորտում:
«Դա կլինի մեր կողմից մեծ արդյունք»,- ասաց նա: