31/07/2015 11:31
Վթար՝ Դավթաշեն-Զովունի ճանապարհին. Վարորդներից մեկը մահացել է
Այսօր առավոտյան ժամը 08.45-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» հյուրանոցային համալիրի դիմաց, տեղի է ունեցել ավտոպատահար:
«ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ` 1961 թ. ծնված Ռ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Ա.-ին, ով «Արմենիա» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: