31/07/2015 16:29
Կարվախալ. Համոզված եմ` Ռամոսը հիանալի կկատարի ավագի պարտականությունները
«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը համոզված է, որ Սերխիո Ռամոսը կկարողանա հիանալի կատարել մադրիդյան թիմի ավագի պարտականությունները: Նախքան Իկեր Կասիլյասի «Պորտու» տեղափոխությունը, Ռամոսը «Ռեալի» փոխավագն էր:
«Սերխիոն մեր ավագն է, և ես համոզված եմ` նա հիանալի կկատարի իր պարտականությունները: Նա շատ տիտղոսներ է նվաճել, իսկ առջևում ավագի թևկապով շատ մրցաշրջաններ են լինելու: Չեմ կասկածում` այս դերում նրա մոտ ամեն ինչ կստացվի:
Ինչ վերաբերվում է Սերխիոյի ապագային, ապա կարող եմ ասել` նա «Ռեալի» ֆուտբոլիստ է և մտածում է առաջիկա խաղերի մասին: Նրան այլ ակումբի մարզահագուստով չեմ պատկերացնում»,- Կարվախալի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: