31/07/2015 09:28
Առաջիկայում Ստեփան Դեմիրճյանը կանդամակցի Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը
«Ժամանակի» տեղեկություններով՝ հնարավոր է, որ առաջիկայում Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը անդամակցի ոչ ավել, ոչ պակաս ՀԺԿ-ն: Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է «Հայկական վերածնունդի» ֆինանսավորողը, իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և Արա Աբրահամյանը կապված են սերտ խնամիական կապերով՝ Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ:
«Այս իրավիճակում Ս. Դեմիրճյանի համար ավելի նախընտրել է լինել սիրելի խնամու նախաձեռնած դաշինքում, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ում, որի վերելքի ժամանակները վաղուց արդեն անցյալում են»,- գրել է թերթը: