31/07/2015 16:20
Վենետիկի հանձնաժողովը ուրախ է շարունակելու համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ
Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում ՀՀ իշխանություններին շարունակել բանակցությունները քաղաքական բոլոր ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` խուսափելու հետագա թյուրըմբռնումներից ու բարեփոխումների համար լայն դաշտ ապահովելու համար: Այս մասին ասված է Վենետիկի հանձնաժողովի` Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախնական գնահատականում, որը հրապարակվել է հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Ինչ վերաբերում է դատական համակարգին առնչվող հատվածին, ապա Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հայտնել, որ չպետք է քաղաքական որևէ միջամտություն կատարվի դատավորների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների հեռացման ու նշանակման գործընթացին:
«Վենետիկի հանձնաժողովը ուրախ է շարունակելու Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը այս կարևոր բարեփոխումների հարցում», -ասված է ՎՀ եզրակացության մեջ: