31/07/2015 09:14
Մարտիրոսյան. Դավիթ Սանասարյանի գործունեությունը «Ժառանգության» հետ կապ չունի
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում վստահեցրել է, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանի գործունեությունը, նրա ընտրած պայքարի ձևը կուսակցական բնույթ չի կրում: Ըստ Մարտիրոսյանի՝ իրենց կուսակցությունը ոչ արգելել է Սանասարյանին պայքարել, ոչ էլ նրան «պատվիրել» է:
«Դա Դավիթ Սանասարյանի քաղաքացիական իրավունքի շրջանակներում է, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած պրոցես կարող է սկսել, կարող է ցանկացած պրոցեսի մասնակցել, ինքն էլ այդ շրջանակներում է գործում, ու քանի որ կուսակցությունն էլ չի արգելում, ինքը կարող է ազատ, որպես կուսակցական էլ իր գործունեությունն իրականացնել»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը: