31/07/2015 13:44
Պիպոյան. Արտոնությունների մասով հասարակության մեջ իրազեկվածությունը ցածր է
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ուսումանսիրություն է կատարել պետպատվերի շրջանակենրում տրվող դեղերի ոլորտում՝ բացահայտելով և խնդիրներ, և դրական գործընթացներ:
ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը կարևոր է համարում այն, որ առողջապահության համակարգը չի առարկում, որ խնդիր կա և պատրաստ է երկխոսության միջոցով գտնել լուծումներ:
Բ. Պիպոյանը դրական գնահատեց նաև այն, որ կան օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ընդունվելու պարագայում, որոշ խնդիրներ կլուծվեն, նախատեսված են մոնիթորինգային ծրագրեր:
Խոսելով գնումների կազմակերպման գործընթացի մասին՝ Բ. Պիոպոյանն ասաց, որ արտոնությունների մասով հասարակության մեջ իրազեկվածությունը ցածր է. «Պացիենտը գնում է բժշկի, պարզվում է, որ դեղ չկա: Հասարակության մի մասը, որը հետևողական է գտնվում, դիմում է թեժ գիծ և իր իրավունքների համար պայքարում է, կարողանում է դեղերը ստանալ, իսկ մի մասը` ոչ»: