31/07/2015 10:51
Եվրոպայի լիգա. Խաղային օրվա արդյունքները
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Հենրիխ Մխթիարյանի «Բորուսիան» արտագնա խաղում առավելության է հասել ավստրիական «Վոլֆսբերգի» նկատմամբ:
«Վոլսֆսբերգ» - «Բորուսիա»՝ 0:1
Արթուր Եդիգարյանի «Դինամոն» մրցել է Արտյոմ Սիմոնյանի «Ցյուրիխի հետ:
«Ցյուրիխ» - «Դինամո»՝ 0:1
«Ալաշկերտին» պայքարից դուրս թողած «Կայրաթը» հաղթել է «Աբերդինին», իսկ «Շիրակի» մրցակից ԱԻԿ-ը սեփական հարկի տակ պարտվել է «Ատրոմիտոսին»:
ԱԶ-ն, «Կրասնոդաըը», «Սենտ Էտյենը», «Բորդոն», «Ատլետիկը» եւ «Սաութհեմփթոնը» հաղթանակներ են տարել: «Վեստ Հեմը» և ռումինական «Աստրան» ոչ-ոքի են խաղացել, իսկ օրվա գլխավոր անակնկալը տեղի է ունեցել Իտալիայում, որտեղ «Սանդորիան» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվել է սերբական «Վոյվոդինային»: