31/07/2015 19:42
ԱԳՆ-ն Վրաստան մեկնողներին խորհուրդներ է տալիս. Այն, ինչ պարտադիր է իմանալ
Հանգիստն ըստ պատշաճի անցկացնելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խնդրում է ծանոթանալ հետևյալ հորդորներին.
ա/ Ստուգեք` արդյոք Ձեզ մոտ եղած դեղամիջոցները թույլատրված են Վրաստանում, որովհետև մի շարք դեղամիջոցներ հատուկ թույլտվության կարիք ունեն և դրանք Վրաստանի տարածք ապօրինի բերելը նախատեսում է օրենքով նախատեսված պատիժ:
բ/ Սեփական ավտոմեքենաներով հանգստի մեկնողներին խնդրում ենք խստորեն պահպանել երթևեկության կանոնները, մեքենա չվարել ալկոհոլ օգտագործած վիճակում, մեքենան վարել տվյալ հատվածում սահմանված արագության սահմաններում, ամրագոտիները կապած, ղեկին չխոսել հեռախոսով և այլն։