31/07/2015 12:38
Է. Մարուքյան. Անհարմար բան ստացվեց պարոնայք արագաչափերի «ադվակատներ»
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջում գրառում է արել, որում ասված է.
«Վարդավառի տոնից առաջ հայտարարությամբ քննադատել էի շարժական արագաչափերի գործարկումը, ինչպես նաև երկրում իրականացվող վարչական իրավախախտումների կեղեքիչ քաղաքականությունը։ Իմ հայտարարությունից հետո փոքրաթիվ մարդկանց մի խումբ ի պաշտպանություն տեսանկարահանող սարքերի և արագաչափերի հանդես եկան պատասխան արագաչափահաճո հայտարարություններով, որոնց ես այդ օրվանից կոչում եմ արագաչափերի կամ տեսանկարահանող սարքերի «ադվակատներ»։
Հուսով եմ, այդ մարդիկ հասկացան, որ պետք չէր նման բոցաշունչ ճառեր ասել, քանի որ այն, ինչին իրենք ջանք չէին խնայում պաշտպանել, այլևս պաշտպանության կարիք չունի։ Կարճ ասած՝ անհարմար բան ստացվեց պարոնայքարագաչափերի և տեսանկարահանող սարքերի «ադվակատներ»»:
Հիշեցնենք, Վարդավառի տոնին ընդառաջ Ոստիկանությունը հայտարարեց, որ այդ օրը կիրառվելու են շարժական արագաչափեր: Պատգամավորը քննադատել էր այդ որոշումը և կարծիք հայտնել, որ դրանց կիրառումը մարդկանց հարստահարելու հերթական հնարքներից մեկն է: