31/07/2015 14:51
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի վիճակը վատացել է
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը վատթարացել է. այդ մասին ահազանգել է նրա փաստաբան Էլչին Գամբարովը։
Ադրբեջանական contact.az-ը գրում է, որ երեկ Յունուսի փաստաբանը հանդիպել է իր պաշտպանյալի հետ և տեսել, որ վերջինս որովայնի շրջանում կտրուկ ցավեր է ունենում, շարունակական փսխում, ինչի պատճառով էլ չի կարողանում սնունդ ընդունել։
«Բուժօգնության բացակայությունը նրան լիարժեք բուժվելու հնարավորություն չի տալիս»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ այս պահին նա դեղահաբեր է ընդունում, սակայն նրան անհրաժեշտ է լավ սնունդ, մրգեր ու մսային ճաշատեսակներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա պատժախցում միայնակ չէ, շաբաթը մեկ անգամ մթերք փոխանցվող սնունդը չի բավականացնում և նա չի կարողանում լիարժեք սնվել: