31/07/2015 17:15
Անհետացած մալազիյական Boeing-ի կուրսը միտումնավոր փոխվել է
Ամերիկյան հատուկ ծառայությունների փորձագետների կարծիքով, որոնք ուսումնասիրել են անցած տարի մարտին անհետացած մալազիյական Boeing-777-ի դեպքը, ինչ-որ մեկը օդաչուների սրահում միտումնավոր փոխել է ինքնաթիռի կուրսը: Այս եզրակացությունն արվել է արբանյակային տվյալների ուսումնասիրման հիման վրա:
«Վեստի.ռու»-ն գրում է, որ անհայտ անձը փոխել է Boeing-ի կուրսը և ուղղել այն Ինդոնեզիայի տարածքով դեպի Հնդկական օվկիանոսի հարավային հատվածը: Փորձագետների այս տվյալները ներառվել են փորձագիտական զեկույցում, որը հրապարակման ենթակա չէ:
Հիշեցնենք, նախօրեին Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Ռեյունյոն կղզում հայտնաբերվել է ինքնաթիռի թևի մի բեկոր, որը ենթադրաբար պատկանում է անհետացած Boeing-ին: