31/07/2015 10:04
Բորուսիան հաղթում է Վոլֆսբերգի հետ առաջին խաղում. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության է հասել ավստրիական «Վոլֆսբերգի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 14-րդ րոպեին հենց նրա փոխանցումից հետո է Յոնաս Հոֆմանը խփել խաղի միակ գոլը:
«Բորուսիա». Բյուրկի, Պիշչեկ, Սոկրատիս, Հյումելս, Շմելցեր, Վեիգլ(66), Գյունդոգան, Հոֆման(66), Ռոյս(80), Մխիթարյան, Օբամեյանգ:
Պահեստայիններ. Վայդենֆելեր, Բենդեր, Կագավա(66), Կաստրո(66), Գինտեր, Շտենցել, Կամպլ(80):