31/07/2015 18:04
ԱԳ փոխնախարար. Թուրքերը հաշտվել են այն իրականության հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է
«Թուրքիայի իշխանությունները Բելգիայից հետ չկանչեցին իրենց դեսպանին, որովհետև հաշտվել են այն իրականության հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է»,- պատասխանելով News.am լրատվական գործակալության հարցին, թե Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան Բելգիայից հետ չկանչեց իր դեսպանին, ինչպես սովորաբար անում է, ինչպե՞ս կմեկնաբանի, ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նրանք սկսել են գիտակցել, որ Ցեղասպանության հարցի լուծումը այդ ողբերգությունը ճանաչած երկրների մայրաքաղաքներից տեղափոխվում է Թուրքիայի մայրաքաղաք»,-ասել է նա: