31/07/2015 12:25
Հայրիկյան. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները փախան, քանի որ փաթեթին առարկելն անհնար էր
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների նշանակված հանդիպումն այսօր հետաձգվել է մեկ շաբաթով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Պ. Հայրիկյանը՝ նշելով, որ հանդիպման չկայանալու մասին իմացել է երեկ երեկոյան:
Սահմանադրական դատարանից Հայրիկյանին հայտնել են, որ հանձանժողովի անդամենրը այս պահին քննարկում են Վենետիկի հանձնաժողովից ուղարկված նոր փաթեթը:
«Այս անգամ խուսափեցին քննարկումից, քանի որ իրական հնարավորություն էր ստեղծվել հանրային քննարկման համար: Լրագրողների միջոցով հանրությունը կտեղեկանար, որ մեր փաթեթի նկատմամբ առարկություններ ներկայացնելն անհնար է, դրա համար էլ փախան»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Նշենք, որ Պ. Հայրիկյանը հուլիսի 30-ին երթ էր նախատեսել դեպի Սահմանադրական դատարան՝ պահանջելով, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հաշվի առնի նաև իրենց կուսակցության ներկայացրած փաթեթները, սակայն մինչև երթի սկսվելը՝ հանձնաժողովից Հայրիկյանին հաջորդ օրը հրավիրել էին քննարկումների: