31/07/2015 10:40
Վրաստանը չի միանա ՌԴ դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցներին
Թբիլիսիում հայտարարել են, որ Վրաստանը չի միանա ՌԴ դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցներին: Այս մասին մասնավորապես հայտարարել է Վրաստանի վարչապետի ՌԴ հետ փոխհարաբերությունների ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«ՆՏՎ»-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին Վրաստանը մեխանիկորեն երկարաձգեց մեկ տարով Ղրիմում ու Սևաստոպոլում արտադրված ապրանքների արտահանման դեմ ուղղված արգելքը: Սակայն Վրաստանի՝ ԵՄ այլ պատժամիջոցներին միանալու մասին խոսք չկա:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ յոթ երկրներ՝ Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Նորվեգիան , Լիխտենշթեյնը, Ուկրաինան և Վրաստանը իրենց համաձայնությունն են հայտնել երկարացնել Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները մինչև 2016թ-ի հունիսի 23-ը: Նշված երկրներից վեցն էլ, բացի Վրաստանից, նաև միացել են Եվրախորհրդի որոշմանը ՝ մինչև հունվարի 31-ը երկարացնել ՌԴ դեմ պատժամիջոցները: