31/07/2015 09:51
Լիսկայի որդուն պարգևատրել են ԵԿՄ հուշամեդալով
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը հուլիսի 25-ին ձերբակալվեց, օրերս պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով: Պարզվում է՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանը երեկ «Ժողովուրդի» հետ զրուցում հաստատել է Խաչատրյանին պարգևատրելու լուրը և սկսել գովերգել նրան:
«Երբ նա համալրել է երկրապահի շարքերը, դրսևորել է շատ ակտիվություն և շատ նորմալ կազմակերպել է միջոցառումները, այդ իսկ պատճառով ներկայացվել է խրախուսման: Արժանացել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալի»,- ասել է Սարգսյանը: Ավելին՝ ըստ Կապանի փոխքաղաքապետի՝ Տիգրան Խաչատրյանը շատ նորմալ վարք ունի և «շատ դաստիարակված տղա է: