31/07/2015 09:21
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից վերջերս 4 երաժիշտ է հեռացվել
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից վերջերս հեռացվել են 4 երաժիշտներ: Դրա իրական պատճառը, ըստ նրանց, Հայաստանի երիտասարդական նվագախմբում զուգահեռ աշխատելուց չհրաժարվելն է, թեև՝ պաշտոնական հիմնավորումն այլ է։
Նշենք, որ տևական ժամանակ խոսակցություններ կան, որ Ֆիլհարմոնիկի գեղղեկավար և գլխավոր դիրիժոր Էդ. Թոփչյանին կարող է փոխարինելու գալ Երիտասարդական նվագախմբի նրա գործընկեր Ս. Սմբատյանը: Սա էլ, թերևս, լարվածության պատճառ է դարձել»,- գրել է «Հայկական Ժամանակը»: