01/08/2015 16:05
«Եզդիները շատ անգամ են ենթարկվել ցեղասպանության, բայց նորից վերականգնվել են»
Այսօրվա դրությամբ քրդական հարցն այնպես է հասունացել, որ յուրաքանչյուր թուրք պաշտոնատար անձ իր խոսակցությունում չի մոռանում շեշտել, որ եթե ոչ այսօր, ապա վաղը քրդական պետությունը պետք է ստեղծվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը:
Ա. Շարոյանը նշեց, որ իրենք եղել, կան ու կլինեն, կոչված են ապրելու ու արարելու համար: Նրանց կազմակերպությունը կոչ է անում գերտերություններին դադարեցնել երկքաղաքաղականությունը և կանխել ցեղասպանությունները:
Բանախոսի խոսքով՝ եզդիական կազմակերպությունները ձգտում են, որ Շանգալը չդատարկվի, որտեղ գտնվում իրեց կրոնը, մշակույթը, սրբությունները, այնտեղ է ձևավորվել եզդի ազգը:
Հանդիպմանը մասնակից կազմակերպության մեկ այլ անդամ Ռոման Ավդոյանն էլ ավելացրեց, որ ինչպես հայեր են ընտրել անմոռուկը որպես Հայոց ցեղսպանության խորհրդանիշ, եզդիներն էլ ընտրել են լոտոս ծաղիկը:
«Բացատրվում է նրանով, որ լոտոս ծաղիկը, եթե հիմքից պոկես, մնա նույնիսկ հարյուր տարի, երկու հարյուր տարի, հազար տարի և տնկես նույն տեղում, նա շատ արագ կվերականգնվի»,- ասաց նա՝ այս բացատրությունը բանախոսը կապեց եզդիների պատմական ճակատագրի հետ, քանի որ վերջիններս շատ անգամ են ենթարկվել ցեղասպանության, սակայն նորից վերականգնվել են: