01/08/2015 12:18
Թուրքական զինուժն ավիահարվածներ է հասցրել Իրաքում քրդերի դիրքերին
Թուրքական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դիրքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են Իրաքի հյուսիսում:
Газета.Ru-ն, հղում տալով CNN Turk հեռուստաալիքին, գրում է, որ ռազմական գործողություններին մասնակցել է ավելի քան 30 ինքնաթիռ, որոնք օդ են բարձրացել Դիարբեքիրի ավիաբազայից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրքական F-16 կործանիչները կրակ են բացել Իրաքում քուրդ զինյալների ուղղությամբ:
Լրատվականը նշում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև վտանգն ամբողջությամբ չվերացվի: