01/08/2015 09:20
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բանանի շուկան
«Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված՝ բանանի գների վերաբերյալ հոդվածի հետ կապված՝ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է որոշակի տեղեկատվության հավաքագրմամբ՝ պարզելու մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման հանգամանքը»: Երեկ այսպես է արձագանքել ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը «Հայկական Ժամանակի» հարցմանը, թե արդյո՞ք ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բանանի շուկան:
Հիշեցնենք, մի քանի օր առաջ թերթը հրապարակել էր լուսանկարներ մոսկովյան և երևանյան սուպերմարկետներից, որոնցից պարզ էր դառնում, որ Ռուսաստանում բանանը ավելի քան երկու անգամ էժան է, քան Հայաստանում: