01/08/2015 11:38
Երուսաղեմում գեյ շքերթը վերածվել է սպանդի
Երուսաղեմում անցկացված գեյ շքերթը վերածվել է արյունալի սպանդի: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Անհայտ տղամարդը դանակով հարձակվել էր երթի 6 մասնակցի վրա և մարմնական բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրանց:
Տուժածներից երկուսը գնտվում է ծանր վիճակում: Ըստ ականատեսների՝ գեյերի վրա հարձակված տղամարդը հագնված էր որպես ծայրահեղ ուղղափառ հրեա:
Ոստիկանությանը հաջողվել է կանխել նրա հետագա գործողությունները: Ուլտրա-ուղղափառ հրեաները կազմում են Իսրայելի բնակչության մոտ 10 տոկոսը: