01/08/2015 15:47
Սևանում խեղդվող քաղաքացուն փրկել են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր՝ ժամը 12.11-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ-ին հարակից լողափում նկատվել է ջրահեղձվող քաղաքացի:
Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը տուժած 1990 թ. ծնված Գ. Ս.-ը լճից դուրս է բերվել տեղի ուժերով:
Ջրափրկարարները ափից տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: