03/08/2015 11:20
Ճամբարակ-Բերդ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. Վարորդը տեղում մահացել է
Այս գիշեր ժամը 01.36-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածում (26-րդ կմ) «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 1977 թ. ծնված Ս. Ծ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով Ս. Ծ.-ը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի փականը: