03/08/2015 11:19
Նախօրեին Նոր Նորքում առաջին աստիճանի հրդեհ է եղել
Նախօրեին ժամը 21.21-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 17-րդ փողոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 21.40-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը և ևս երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.04-ին, մարվել` 22.12-ին:
Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և աղբ: