03/08/2015 13:58
Արմեն Աշոտյան. ԼՂՀ-ում անջատեք ձեր գեոլակացիան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ իր Facebook-յան էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Հարգելի ՖԲՀ,
Շատ ուրախ եմ, որ դեպի ԼՂՀ գնացող հայաստանցիների թիվը կտրուկ ավելացել է: Տեսնում եմ նաև ՖԲ-ում արված բազմաթիվ գրառումներ և նկարներ այս թեմայով:
Բայց խնդրում եմ ձեզ, անջատեք ձեր գեոլակացիան, քանզի այս անտեր ՖԲ-ն Արցախում արված ձեր գրառումները այդ դեպքում նույնականացնում է որպես Ադրբեջան:
Համաձայնեք, շատ տհաճ է»: