03/08/2015 10:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Օգոստոսի 2-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հայաստանի տարածքում օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 3-ի ցերեկը սպասվում է+39 +40, օգոստոսի 3-ի երեկոյան՝ +34 +36, օգոստոսի 4-ի գիշերը՝ +25 +27 աստիճան տաքություն: