03/08/2015 13:17
Մ. Մինասյան. Բարեփոխումների արդյունքում երկիրը ավելի զորեղ կլինի
Երբ մարդիկ ձվի մեջ մազ են փնտրում, ապա անիմաստ է դառնում նման մարդկանց խորհուրդ տալը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող ուժերին.
«Բարեփոխումների արդյունքում երկիրը ավելի զորեղ կլինի»,- համոզմունք հայտնեց նա:
Մկրտիչ Մինասյանը վստահություն հայտնեց, որ ժամանակն է, որպեսզի երկրի կառավարման մոդելը փոխվի և այն կախված լինի ոչ թե անձից, այլ հանրության կամքից: Եվ նրա խոսքով՝ հենց սա է, որ դրված է բարեփոխումների հիմքում:
«Կար ժամանակ, երբ բոլորը պնդում էին, որ ողբերգություն է մեծամասնականա ընտրակարգ ունենալը և մեր խնդիրը դա է: Իսկ հիմա ինչո՞ւ են դեմ արտահայտվում»,- ասաց նա: