03/08/2015 12:42
Ռոնալդուն գործակալին կղզի է նվիրել
Քրիշթիանու Ռոնալդուն կղզի է նվիրել իր գործակալ Ժորժե Մենդեշուին: Կղզին Հունաստանում է, սակայն այլ մանրամասներ չեն բերվում: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Հունաստանում շուրջ տասնյակ կղզիներ վաճառքի էին հանվել, նրանց գինը տատանվում է 3-50 մլն եվրո: Ռոնալդուն կղզին նվիրել է գործակալի հարսանիքին, որը տեղի է ունեցել կիրակի օրը Պորտու քաղաքում: Հարսանիքին ներկա են գտնվել նաև «Ռեալի» նախագահ Ֆլոևենտինո Պերեսը, ինչպես նաև ֆուտբոլիստներ Պեպեն ու Խամես Ռոդրիգեսը: Իսկ հարսանեկան արարողության խաչեղբայրը հենց Ռոնալդուն է եղել:
Մենդեշը Պորտուգալիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Իր հաճախորդների տրանսֆերների հաշվին, որոնց շարքում են Ռոնալդուն, Ռոդրիգեսը, Ռադամել Ֆալկաոն, Անխել Դի Մարիյան և Տյագո Սիլվան, նա վաստակել է 100 մլն եվրո: