03/08/2015 10:38
Արսենալը վերջապես հաղթում է Չելսիին և նվաճում Անգլիայի սուպերգավաթը
Անգլիայի սուպերգավաթի համար խաղում գավաթակիր «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթել է չեմպիոնին՝ «Չելսիին»: «Զինագործների» կազմում ամբողջ խաղին մասնակցել է «Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը:
Հիշեցնենք, որ սա Արսեն Վենգերի առաջին հաղթանակն է Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Չելսիի» հետ խաղերում: Նախորդ հանդիպումները 6 անգամ ավարտվել են ոչ-ոքիով և 6 անգամ էլ «Չելսին» հաղթանակ է տարել:
«Արսենալ» - «Չելսի»՝ 1:0
Գոլը՝ Ալեքս Օքսլեյդ Չեմբերլեն 24