03/08/2015 11:55
Հայաստանն այսօր կպայքարի տանկային բիաթլոնում չեմպիոնության համար
Մոսկվայի շրջանի Ալաբինո պոլիգոնում այսօր տանկային 10 անձնակազմ, այդ թվում և Հայաստանից , կպայքարի տանկային բիաթլոնում չեմպիոնության համար: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Չեմպիոնության համար կպայքարեն նաև Վենեսուելան, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Քույվեյթը, Նիկարագուան, Սերբիան ու Տաջիքստանը:
Ըստ աղբյուրի՝ հաղթողի անունը կհրապարակվի օգոստոսի 6-ին՝ բոլոր 39 անձնակազմերի ելույթներից հետո:
Նշվում է, որ այսօրվա դրությամբ առաջատարներն են համարվում Ռուսաստանի և Սերբիայի անձնակազմերը: