05/08/2015 14:54
Ա. Աթոյան. Հայաստանում ձկնարտադրությունը վտանգված է
Հայաստանը ձկան կերի պաշարների ձեռքբերման գործում դառնում է տուժող կողմ. Հիմնական և արժեքավոր կերը Հայաստանը ներմուծում է եվրոպական երկրներից, իսկ այսօր այդ բոլոր հնարավորություններն այլևս չկան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում ձկնարտադրող տնտեսությունները միջազգային շուկաներում զրկվել են իրենց մրցունակությունից մի քանի պատճառներով: Դրանցից մեկն, ըստ նրա, մսի ու համային որակական բարձր հատկանիշներից զրկվելն է, բացի այդ, նա կարծում է, որ Հայաստանում արտադրված ձուկը միջազգային շուկայներում լավ չի գովազդվում:
«Ձկնաբուծության ոլորտում սխալ քաղաքականություն է իրականցնում, ինչն էլ իր հերթին ինչ-ինչ խնդիրների է հանգեցնում: Պետք է ընտրվի ճիշտ ռազմավարություն: Հենց այս պատճառով է, որ Հայաստանում ձկնարտադրությունը վտանգված է»,- հավելեց նա:
Ա. Աթոյանն ընդգծեց, որ ձկնարտադրության հետ կապված բոլոր խնդիրները ներկայացվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ինչպես նաև՝ ԱԺ:
«Ձկնաբուծության հետ կապված միայն հրավիրվել են քննարկումներ, սակայն ես դեմ եմ դրանց, քանի որ այդպիսի քննարկումներն անարդյունավետ են, քանի որ չկա ոչ կառուցողական և ոչ էլ թիմային մոտեցում: Այդ քննարկումներն անարդյուանվետ գործընթաց եմ համարում, որովհետև նման մասշտաբային խնդրիներին լուծում տալը նման քննարկումներով չէ, որ լուծվում են»,- ասաց նա՝ շեշտելով, որ դա մի գործառույթ է, որով ուզում են ցույց տալ, թե այս ուղղությամբ քայլեր են իրականցվում, սակայն իրականում հարցին լուծում չի տրվում:
«Այդ քննարկումներին հրավիրել են մեկին, առանց ճշտելու, թե նա ի վիճակի է համապատասխան հարցեր բարձրացնելու և լուծումներ առաջարկելու, թե ոչ: Լիազոր մարմինը, ի դեմս գյուղնախարարության, հարցին պետք է գործնական տեսանկյունից մոտենա: Այսինքն՝ մեզ հետ չեն ուզում հաշվի նստել ու մեր առաջարկություններն ընդունել»,- եզրափակեց նա: