05/08/2015 15:32
Արշակ Զաքարյան. Կարծում եմ՝ որոշ մարդիկ անգիտակցաբար են հակաքարոզչություն անում
Բանակը մեր երեխան է՝ իր բացերով ու թերություններով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նմնա տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն՝ ընդգծելով՝ մենք մեր երեխաների արատները ոչ թե հայտնում ենք աշխարհին, այլ՝ փորձում ուղղել ներսից:
«Կարծում եմ՝ այս հարցում որոշ մարդիկ անգիտակցաբար են հակաքարոզչություն անում, առանց հասկանալու, որ դա օրինակ ադրբեջանական քարոզչություն է»,- ասաց Արշակ Զաքարյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, ուղղակի հայ մարդ ներկայացած Դավիթ Պարյանը կոչ արեց գիտակցաբար կամ անգիտակցաբար բանակի աշխատանքը չխանգարել.
«Ընդ որում պետք է ասեմ, որ զինվորին ոչ միայն նյութապես, այլև՝ մեկ բառով, մեկ խոսքով կարելի է գոտեպնդել»,- ասաց Դավիթ Պարյանը:
Նրա կարծիքով՝ շատ կարևոր է երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակությունը հենց փոքր տարիքից.
«Մենք հաճախ ենք ասում, որ տղան 18 տարեկանում բանակ է գնում որպես տղա ու վերադառնում է որպես տղամարդ: Մինչդեռ նա արդեն պետք է որպես տղամարդ բանակ գնա»,- ասաց Դավիթ Պարյանը: