05/08/2015 15:52
Բենիտես. Բեյլը գիտի՝ ինչ պետք է անի խաղադաշտում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլը խաղադաշտում կատարում է իր բոլոր հանձնարարությունները
«Մեր հարձակման գծի ֆուտբոլիստները գործողությունների որոշակի ազատություն ունեն: Բեյլը գիտի՝ ինչ պետք է անի խաղադաշտում: Այժմ պետք է պարզապես բարելավենք թիմի ֆիզիկական վիճակը, ինչը թույլ կտա ավելի հստակ գործել»,- Բենիտեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Ավելացնենք, որ իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ անձամբ Բեյլը ցանկանում է խաղալ ենթահարձակվողի դիրքում: