05/08/2015 14:24
Գ. Ծառուկյան. Բաքվի խաղերի ոսկե մեդալը օլիմպիական մեդալից թանկ էր
Մենք ճիշտ էինք, մենք պետք է մասնակցեինք Բաքվի խաղերին: Այս մասին Բաքվում կայացած Եվրոպական խաղերին մեկնած ՀՀ օլիմպիական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Չմասնակցելը կտար զրո արդյունք, ոչ մեկ չէր հասկանա: Մենք մարզաշխարհի համար այնպիսի ճանապարհ բացեցինք՝ և հարգանքի, և ճանաչման համար, որ մեզ մի քանի աստիճան վերև դասեց նրանից, ինչ կայինք»,- ասաց Գ. Ծառուկյանը:
Նա նշեց, որ արդյունքներից իհարկե գոհ չենք և դեռ քննարկման առարկա կդառնա դա: Բայց միանշանակ է, շեշտեց նա, որ տվյալ երկրի ոսկե մեդալը օլիմպիական մեդալից թանկ էր ու հատկապես մեր երկրի, ազգի համար թանկ էր:
Հիշեցնենք, Հայաստանը Բաքվում մարզիկներ էր ներկայացրել վեց մարզաձևում: