05/08/2015 14:11
«Դիմա, դու կհաղթես». Խվորոստովսկին սելֆի է հրապարակել
Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, չնայած ուղեղի քաղցկեղին, բավականին լավատեսորեն է տրամադրված ու չի կորցնում հավատը, որ կհաղթահարի սարսափելի հիվանդությունը: Խվորոստովսկին, որը ներկայում բուժվում է Լոնդոնի կլինիկաներից մեկում, լուսանկարվել է «Դիմա, դու կհաղթես» գրառմամբ շապիկով.
«Ես շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, բժիշկներին ու երկրպագուներիս աջակցության համար: Մենք արժանի պայքարի մեջ ենք»,- ստորագրել է նա լուսանկարը Facebook-ում, որը բուռն արձագանքի է արժանացել երկրպագուների կողմից:
Խվորոստովսկու հոր խոսքով՝ հանրահայտ երգիչը որոշ բժշկական միջամտությունները դժվարությամբ է տանում, բայց տղամարդավարի դիմանում, քանի որ մեծ հույս ունի հաղթահարելու հիվանդությունը: