05/08/2015 14:37
Երկրաշարժ` Վրաստան-Թուրքիա սահմանին. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5 բալ
Այսօր՝ ժամը 11.38-ին, ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.17-ին Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
ՏԿԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության` 43.400:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել: