05/08/2015 13:45
Սյունիքում զինվորականներ են վթարի ենթարկվել. 31-ամյա մայորը մահացել է
Այսօր՝ առավոտյան ժամը 05.28-ին, Սիսիան-Երևան ավտոճանապարհի 19կմ-ում «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի և «Օպել վեկտրա» ավտոմեքենայի բախումից տուժածների մեջ կան զինվորականներ: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինվորականները ծառայությունից դուրս են եղել՝ իրենց քաղաքացիական մեքենայով»,- ասաց նա:
Նշենք, որ բախման հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա մայոր Արսեն Հունանյանն, ով ստացած վնասվածքներից մահացել է:
Հիվանդանոցում է նաև «Օպել վեկտրա»-ի վարորդ Վ.Խ.-ն, ով նույնպես զինվորական է: Նրա վիճակը գնահատվում է բավարար: