05/08/2015 13:59
Երևանի նախկին գլխավոր ճարտապատներին և 1-2 քաղաքապետների պետք է պատասխանատվության ենթարկել. Բնապահպան
«Երևանի բնապահպանական այսօրվա վիճակի համար պետք է հերթով պատասխանատվության ենթարկել Երևանի նախկին գլխավոր ճարտապատներին և մեկ, երկու քաղաքապետների»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի ղեկավար Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը հիշեցրեց, որ նախկին ճարտարապետների և քաղաքապետների շրջանում Գետառը փակեցին, կենտրոնից պակասեցին կանաչապետ տարածքները, սկսեցին կառուցապատել և ասֆալտապատել. «Օղակաձև այգին տեղ-տեղ չորանում է: Այն տրված է մասնավորին, որին կանաչ տարածքը չի հետաքրքրում: Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ կանաչ բարդիներով պուրակ կար, այժմ` չկա»:
Նրա համար նաև մտահոգիչ է բակային կանաչապատումը, որը ինչպես հարկն է չի կատարվում, բացի այդ կանաչապետման հարցը համատիրությունները ասում են թաղապետարնները պետք է կանաչապատեն, թաղապետարանները` համատիրությունները. Հարցը մնում է չլուծված:
Ըստ Կ. Դանիելյանի, մոլորակի վրա էկոլոգիական խնդիրները գնալով խորանում են, և Հայաստանը դրանից անմասն չի մնում: