05/08/2015 12:28
Կրակոցներ՝ Ագարակում. Մեղադրում են Ագարակի գյուղապետին
Այսօր՝ ժամը 02.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտ և դիտավորյալ հարվածել է իր ամուսնու` 1962 թ. ծնված Ս. Հ.-ի «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, քաղաքացուհին պատմել է նաև, թե անհայտ անձինք «Պորշ Կայեն» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներով հետապնդել են Ս. Հ.-ին և կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:
Aysor.am-ին ոստիկանությունից հաստատեցին, որ կինը վստահեցրել է, թե հանցագործությունը կազմակերպվել է Ագարակի գյուղապետի պատվերով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: