05/08/2015 13:07
Չեմպիոնների լիգա. օրվա հանդիպումները
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի շրջանակում այսօր՝ օգոստոսի 5-ին կկայանան 11 դիմակայությունների պատասխան հանդիպումները:
«Աստանա» (Ղազախստան) - ՀԻԿ (Ֆինլանդիա)
Դիմակայության 1-ին խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել:
«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Սելթիկ» (Շոտլանդիա)
Առաջին խաղում շոտլանդական թիմը հաղթել է նվազագույն հաշվով:
«Սպարտա» (Չեխիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)
Առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի՝ 2:2:
ԲԱՏԷ (Բելառուս) - «Վիդեոտոն» (Հունգարիա)
Առաջին խաղում թիմերը մեկական գոլ են փոխանակել:
«Բազել» (Շվեյցարիա) - «Լեխ» (Լեհաստան)
Առաջին խաղում շվեյցարական թիմը հաղթել է 3:1 հաշվով:
«Բրյուգե» (Բելգիա) - «Պանատինայկոս» (Հունաստան)
Հունական թիմն առաջին խաղում հաղթել է 2:1 հաշվով:
«Մալմյո» (Շվեդիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)
Առաջին հանդիպումը 2:0՝ հոգուտ ավստրիական թիմի:
«Պարտիզան» (Սերբիա) - «Ստյաուա» (Ռումինիա)
Առաջին հանդիպումը՝ 1:1:
«Վիկտորիա» Պ. (Չեխիա) - «Մաքաբի Թել-Ավիվ» (Իսրայել)
Առաջին խաղում չեխական թիմը հաղթել է 2:1 հաշվով:
«Սկենդերբեու» (Ալբանիա) - «Միլսամի» (Մոլդովա)
Առաջին խաղում ալբանական թիմը հաղթել է 2:0 հաշվով:
«Շախտյոր» Դ. (Ուկրաինա) - «Ֆեներբախչե» (Թուրքիա)
առաջին հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: