05/08/2015 16:00
Կրեմլում չեն մտածել արտասահմանյան պահպանակների գնել-չգնելու մասին
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, ՌԴ առևտրի նախարարությունն առաջարկել է հրաժարվել արտասահմանյան որոշ դեղատեսակներից, այդ թվում և պահպանակների պետգնումներից: Սակայն պարզվեց, որ Կրեմլում չեն մտածել պահպանակների գնել-չգնելու մասին.
«Գիտեք, Կրեմլում այդ մասին չեն մտածել»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նշվում է, որ արգելքի տակ կարող են հայտնվել ոչ միայն պահպանակներ, այլև բինտեր, տամպոններ, սրտի կլապանների պրոթեզներ, ռենտգեն սարքավորումներ և այլն: