05/08/2015 14:45
Մասնագետ. Հայտնաբերված սիբիրյան խոցի պատճառը Նինոցմինդայից ներկրված միսն է
«Նինոցմինդայից ներկրվել է մոտ հինգ կիլոգրամ միս, այն ներկայում անցնում է լաբորատոր փորձաքննություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը:
Բանախոսը հիշեցրեց, որ թույլատրվում է անձնական օգտագործման համար Հայաստան տեղափոխել մինչև հինգ կգ միս:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը իր հերթին նշեց, որ հսկողության ներքո են վարակված մսի հետ շփված անձինք:
«Մեկ կնոջ մոտ էլ որոշակի կասկածելի վերքեր կան, ով ևս կհոսպիտալացվի»,-ասաց Ա. Վանյանը:
Հիշեցնենք, որ, որ Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել այնուհետև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել մարզի Արտամեդ համայնքի երկու բնակիչ՝ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ: