26/08/2015 19:45
Թյուրիմացաբար, թե՞ միտումանվոր. Ոչնչացվել է 200 կգ հայկական թառափ
«Թյուրիմացաբար, չինովնիկների անտեղյակության պատճառով այրվել է 200 կգ թառափ ձկնատեսակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը` անդրադառնալով վերջերս Սոչիի մաքսակետում Հայաստանից թառափ ձկնատեսակը ոչնչացնելու փաստին. Սոչիի մաքսատան աշխատակիցները ոչնչացրել էին 200 կգ թառափ:
ՀԿ-ն պատրաստվում է համապատասխան գրություն ուղարկել մաքսատուն` գործնական քայլերի համար. ոչ պաշտոնական տվյալներով՝ 2-3 օր թառափի խմբաքանակը մնացել է մաքսակետում, այդ ընթացքում պահպանման ժամկետի խախտման պատճառով՝ սկսել է ձկնատեսակը իր որակական հատկանիշները կորցնել:
Ըստ նրա, մաքսատան աշխատակիցներն առաջնորդվել են ոչ թե ԵՏՄ անդամ երկրներին վերապահված իրավունքների տեսանկյուններից, որը իրավունք ունի ոչ թե արտահանելու, այլ՝ տեղափոխելու, այլ առաջնորդվել է մինչ ԵՏՄ անդամ դառնալու իրեն վերապահված իրավունքներից, որը ենթադրում է ոչ թե տեղափոխում, այլ արտահանում:
Թյուրիմացություն է եղել, թե՞ միտումնավոր հարցին, Ա. Աթոյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ միտումնավոր էլ եղած լինի, կարիք չկա, որ մենք դա ընդունենք՝ որպես միտումնավոր: Մեր նպատակը նույնն է, որպեսզի շտկվի թյուրիմացությունը՝ հետագայում նման թյուրիմացություններ իրենք իրենց թույլ չտան իրականացնել մեր նկատմամբ»: