26/08/2015 17:00
Ա. Աշոտյան. Բոլոր առկա խնդիրներով հանդերձ՝ մեզ հաջողվել է կյանքի կոչել կրթության ոլորտի գերակայությունները
Բոլոր առկա խնդիրներով հանդերձ՝ մեզ հաջողվել է կյանքի կոչել կրթության ոլորտի գերակայությունները, իրականացնել բոլոր ծրագրերը, որոնց մասին խոսել ենք անցյալ տարի: Գալիք ուսումնական տարվա նախաշեմին պետք է արձանագրել, որ որոշ հին խնդիրներ պահպանվել են, բայց կան նոր նախաձեռնություններ: Այս մասին Կոտայքում լրագրողների հետ զրույցում ասել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով վերջին օրերին երեք մարզեր կատարած այցերի արդյունքները:
«Այն երեք մարզերը, որոնք ես այցելել եմ, հիմնականում պատրաստ են ընդունել աշակերտներին, դասագրքերը ժամանակին կտրամադրվեն, ավագ դպրոցներին և խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին կտրվեն նոր աշակերտական գույք և համակարգչային տեխնիկա: Այս երեք մարզերում էլ կա նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիր, ուստի նախարարությունը կօգնի այդ մարզերում հիմնել նախակրթարաններ, որտեղ ավելի մեծ թվով երեխաներ կարող են կրթություն ստանալ: Այսինքն, մեր բոլոր նախաձեռնությունները միտված են դեպի երեխան, որի պայծառ ապագայի համար պետք է տալ որակյալ կրթություն»,- ԿԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ մասնավորապես ասել է Ա. Աշոտյանը:
Նախարարը նաև ընդգծել է, որ գալիք ուսումնական տարվա նախաշեմին, երբ ամփոփվում է նախորդ ուստարին, պետք է արձանագրել, որ այն հաջողված է: